Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Փոքրիկ մարդը սիրում է իր ոչնչությունը թաքցնել բարդ բաների հետևում»

«Փոքրիկ մարդը սիրում է իր ոչնչությունը թաքցնել բարդ բաների հետևում»
03.06.2024 | 09:29

Այլևս անիմաստ է ուղիղ կապ փնտրել Փաշինյան Նիկոլի և հավաքական Արևմուտքի կամ Կրեմլի միջև:

Այդպիսի կապ չկա:

Փաշինյան Նիկոլի և աշխարհաքաղաքական բևեռների հետ կապն այլևս միջնորդավորված բնույթ ունի:

Ընդ որում, նույնիսկ այդ միջնորդավորվածությունն է անուղղակի: Այսինքն, աշխարհաքաղաքական բևեռները Հայաստանի խնդիրները «լուծում» են Թուրքիայի, իսկ վերջինս` Ադրբեջանի միջոցով:

Փաստորեն, Հայաստանը զրկված է անգամ աշխարհի կողմից նշանակված «կուրատորի»` Թուրքիայի հետ ուղիղ կապից:

Ավելին` վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ մեր երկրի «ապագայով»` Հայաստանի սահմանների որոշմամբ, զբաղվում է ՀԽՍՀ Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում 1965 թ ծնված ադրբեջանցի Շահին Մուստաֆաևը:

Իսկ Փաշինյան Նիկո՞լը...

Յոզեֆ Գեբելսն ասում էր, որ «փոքրիկ մարդը սիրում է իր ոչնչությունը թաքցնել բարդ բաների հետևում»:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1925

Մեկնաբանություններ